Մեր V-ն ուրիշ է.ՀՎ խոսնակ
«Երեկ Վանաձորի նորընտիր ավագանու նիստին «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու բոլոր անդամները քվեարկել են համաձայն ստորագրված հուշագրի` Քրիստ Մարուքյանի օգտին: Մենք ունենք հստակ ապացույցներ մեր ավագանու բոլոր անդամները քվեարկել են Մարուքյանի օգտին` նախապես ունենալով պայմանավորվածություն, թե ինչպես պետք է քվեարկենք: Եվ այդ քվեաթերթիկների մեջ մեր ավագանու անդամների քվեարկությունը տարբերվում է. մեր այդ V-աձև նշանը ուրիշ է .. Նաև նշեմ, որ ՀՎ ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ինքը երեկ հարցազրույց է տվել և ևս մեկ անգամ հաստատել է, որ բոլորով քվեարկել են այնպես, ինչպես նախատեսված էր 3 կուսակցությունների միջև քաղաքական այդ համաձայնգրով»,- հայտնեց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը: Հարցին՝ կարո՞ղ եք գաղտնազերծել, այդ ինչ հատուկ V է ձեր հատուկ V-ն, կուսակցության մամուլի խոսնակն ասաց. «Կասենք առաջիկայում»: Ինչ վերաբերում է Արկադի Փելեշյանի դեմ մեղադրանքներին, ապա կուսակցության մամուլի խոսնակը հայտնեց, որ Վանաձորի «Հայ ավետարանական եկեղեցու» հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանը հետ չի վերցրել Փելեշյանի դեմ իր դիմումը: «Երկրորդը`այն, ինչ տեղ է ունեցել, չի էլ ապացուցվել։ Նկատի ունեմ այդ դաժանի ծեծի հանգամանքները, և ես կարող եմ ասել, որ Արկադի Փելեշյանը մի քանի վայրկյան է գտնվել ներսում, և ոչ մի ապացույց չկա, որ նման ծեծ է տեղի ունեցել»,- ասաց նա։
