Հաղթեց, համբուրեց, գնացին` միասին ճաշելու. Վանաձորում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Վանաձորում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ. ՀՀԿ-ին հաջողվեց քաղաքապետի իր թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար ապահովել նորընտիր ավագանու 19 անդամի քվե: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկեց ավագանու ընդամենը 14 անդամ: Սա այն դեպքում, երբ շաբաթ օրը ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) եւ «Լուսավոր Հայաստանը», որոնք միասին վերցրած ունեին 18 մանդատ, հուշագիր էին ստորագրել Վանաձորի ավագանու ընտրություններում համատեղ հանդես գալու վերաբերյալ: Իսկ իշխանական կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, համատեղ 15 ավագանի ուներ: Բայց պարզվեց, որ ոչ իշխանական ուժերի մեջ «առնետներ» կային, քանի որ 18 ավագանուց 4-ը ՀՀԿ-ին ընտրեց թաքուն: Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջիկա բոլոր քվեարկությունները բաց են լինելու, եւ բոլորը կբացահայտվեն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք նախապես պայմանավորված հատուկ նշումով են քվեարկել եւ կարող են ապացուցել, որ Քրիստ Մարուքյանին են ձայն տվել: Այնուհետեւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե առաջիկայում կապացուցի, որ իր մեջ չեն «առնետները»: Թե ինչպես, պարզ չէ: Բայց այսքանից հետո ՀՎԿ ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հավաքվել էին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր ռեստորանում. ՀՀԿ-ական Բաղդասարյանների հետ ուրախ, զվարթ ճաշում էին: Մինչդեռ Վանաձորում ոչ իշխանական ուժերը հանգիստ կարող են սկզբունքայնություն դրսեւորել, կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել եւ օրումեջ անվստահություն հայտնել նորընտիր քաղաքապետին. ի վերջո, ոչ իշխանականների մանդատներն ավելի շատ են: Ու քանի դեռ նրանք այդ խնդիրը չեն լուծել, ստացվելու է, որ նշված կուսակցություններն ընդամենը դերասանություն էին անում` «ընդդիմադիր» կերպարով հանդես գալու համար»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am