Պաշտոնից հեռանալը մեղք չէ

Ազգային բանակի տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին երկրի քաղաքական և հոգևոր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների եւ լրագրողների փոխադարձ շփումնեըը ավարտվեցին միայն վիրավորանքներով ու անվանարկումներով: Իշխանական էլիտա կոչվող զանգվածն ամեն ինչ արեց՝ ցույց տալու, որ այս երկրի դժբախտությունն ու «գաղջ» մթնոլորտի պատճառը լրագրողներն են: Օրինակ, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը պարզապես հայտարարեց, որ զզվում է լրագրողներից, նրանցից մեկին խորհուրդ տվեց շորերը «դզել» ու արհամարհանքով լքեց հավաքվածներին: Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին անվանեց պրիմիտիվներ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նրանց կոչեց սուտասան: Ինչի՞ համար էր այս զզվանքն ու ամոթանքը: Նրա համար, որ տրվում էին անցանկալի հարցե՞ր: Օրինակ, ինչի՞ց այդքան զզվեցիք պարոն Գորիկ Հակոբյան, այն անհաշվելի տարիներից, որոնք դուք գլորել եք ձեր պաշտոնո՞ւմ: Չէ՞ որ հանրությունը ձեզ առանձնապես պատասխանատվության չի ենթարկել այն ամենաթողության համար, որի պատասխանատվությունը ձեր կառույցինն է եղել:Մեր երկրում կատարվող շատ անցքեր ու իրադարձություններ են վրիպում ձեր «ամենատես» աչքից, խաբար չեղաք, թե ինչպես ժամանակին «գորշ գայլերը» հայտնվեցին Երեւանի հանրապետության հրապարակում, Վահան Մարտիրոսյանն աննկատ ապաստանեց հարեւան Ադրբեջանում, ցանկը ձգվում է, բայց ավելորդ չզզվացնենք, չհիշենք նաեւ, որ ձեր հիմնական առաքելությունն ու գործը եղել է շարքային ու հատկապես ընդդիմադիր հանրությանը գաղտնալսելը, նրանց դեմ նյութեր կուտակելը, քաղաքացիներին անպատվելը: Զզվում եք, որովհետեւ հարցնում են ձեր հեռանալու՞ լուրերից: Բայց ի՞նչ զզվելու հարց է, չէ՞ որ միշտ դուք եք ասում, որ պաշտոնն ու աթոռը չեք ժառանգել, որ դրանք ձեր կյանքի նպատակը չէ: Թե՞ ամոթ է պաշտոնից հեռանալը, կամ էլ գուցե աններելի մի մեղք, դուք «վաստակել» եք այդ հանգստի իրավունքը պարոն Գորիկ Հակոբյան: Փետրվարին լրանում է Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը; Նա վաղուց հատել է թոշակի տարիքը եւ արդեն մոտ չորս տարի է պաշտոնավարում է Սերժ Սարգսյանի հատուկ հրամանագրով: Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Հակոբյանը առաջիկայում կհեռանա, սակայն նրա համար կբացվի հատուկ հաստիք՝ նա կլինի նախագահի ներկայացուցիչն ԱԱԾ-ում: Երեւի թե Գոգիկ Հակոբյանը հավան չէ այս առաջարկին, նրա սիրտը այլ հեռուներ է ուզում նվաճել: Նա չի բացառել, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ապագայում կմիաանան ու ղեկավարի պաշտոնում էլ հենց իրեն է տեսել: Իսկ թե ինչու էր չարությամբ լցվել աստվածավախ Ոստիկանապետը, եւ այն էլ տոն օրով, միայն ինքն ու իր Աստված կիմանան: Բայց սովորաբար յուրաքանչյուրիս համար հարցը դառնում անցանկալի, երբ վախենալու, ամաչելու քայլ ենք արած եղել: Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am