Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձերբակալված Մալաթիայի նահանգի Փոթյուրգե շրջանի նախկին ոստիկանապետ Ֆաթիհ Գյունայը իր կնոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, թե Թուրքիայում վիճակը էլ ավելի կլարվի մոտակա ամիսների ընթացքում, և որ իրենք դրանից ազատության մեջ են հայտնվելու:
Այս մասին գրել է թուրքական «Սաբահ» թերթը:
«Վիճակը շատ է խառնվելու: Աշխատեք շատ տանից դուրս չգալ, ուտելիքի պահուստը շատացրեք: Քիչ մնաց, սիրունս, դուրս ենք գալու: 1.5-2 ամիս էլ չի ձգի, կգանք: Նոյեմբեր ամսին դեռ արևի լույս չենք տեսնի, բայց Ալլահի օգնությամբ դեկտեմբերին արդեն դրսում կլինենք: 3-5 հոգի չէ, բոլորս միասին ենք դուրս գալու: Դուրս գալով չենք բավարարվելու, այս անգամ մենք ենք նրանց բանտ նետելու: Բոլորին: ՄԵնք աշխատել ենք մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար: Դրսի այդ շան համար կեր չենք դառնալու», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ հեռախոսով ասել է գյուլենականը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից