Հայաստանում առկա է գիտելիքի և տաղանդի ահռելի մեծ ներուժ. Քերոլայն Քոքս (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձիշրջանակներում ներկայացնում ենք«Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցըբարոնուհի, Մեծ ԲրիտանիայիԼորդերի պալատի անդամ և նախկինփոխխոսնակ Քերոլայն Քոքսի հետ:  - Լեդի Քոքս, ինչպես գիտեք,սեպտեմբերի 2-ին և սեպտեմբերի 21-ին Արցախը և Հայաստանը տոնեցինիրենց անկախության 25-րդտարեդարձները: Ինչպե՞սկգնահատեք ՀՀ-ի և ԼՂՀ-ի անցածճանապարհը: - Առաջին հերթին շնորհավորում եմ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը անկախության 25-րդ տարեդարձի առիթով… Ակնհայտ է, որ մենք գործ ունենք երկու տարբեր պատմությունների հետ… Ես միշտ ասել եմ, որ հայ ժողովուրդը ԼՂՀ-ում և ՀՀ-ում գոյատևել է և պայքարել՝ չնայած բազմաթիվ ավերածություններին և դժվարին ժամանակներին: Նրանք այն մարդիկ են, որոնք արարում են գեղեցիկը: 1990-ականներին Հայաստանը վերապրել է բազմաթիվ դժվարին իրավիճակներ: Երկրում չկային էլեկտրականություն և ջուր... Այդ ժամանակի համար շատ տարածված խոսք կար՝ «եթե լույս կա, ապա բաղնիքում ջուր հավաքեք»: Եվ ամեն անգամ հնարավորության դեպքում մարդիկ սառը ջուր էին հավաքում բաղնիքում: Իմ սիրտը ցավում էր հատկապես ծեր մարդկանց համար, ովքեր բնակվում էին բարձրահարկ շենքերում և արդեն սովորել էին գոյատևել առանց ուտելիքի: Մթության մեջ, ցրտին, երբ չկար էլեկտրականություն, նրանք պետք է իջնեին և բարձրանային 15 հարկ, որպեսզի ուտելիք ունենային: Ծայրահեղ դժվարին ժամանակներ էին… Այժմ՝ տարիներ հետո, մենք մեր շուրջը տեսնում ենք այն գեղեցիկը, որը հենց այդ մարդիկ և նրանց սերունդներն են ստեղծել… Գունեղ պարող շատրվաններ, գեղեցիկ և ոճային շինություններ.. Դո՛ւք, հայե՛րդ, լի եք սիրով ու ջերմությամբ…Երեկ՝ փողոցում քայլելիս, ես հանդիպեցի երկու երիտասարդի. նրանք ճանաչեցին ինձ և կանգ առան: Այդ երկու երիտասարդն այնքան ջերմ ինձ ողջունեցին, որ ես շոյվեցի իրենց վերաբերմունքից: Նրանցից մեկը գրող էր, իսկ մյուսը՝ իրավաբան: Զրուցելով իրենց հետ՝ ես հասկացա, որ Հայաստանում առկա է գիտելիքի և տաղանդի ահռելի մեծ ներուժ: Եվ մեկ անգամ ևս հանգեցի այն մտքին, որ երջանիկ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում առկա են նաև տարաբնույթ խնդիրներ: Ես տեղյակ եմ տնտեսական դժվարությունների մասին, իրազեկված եմ ժողովրդագրական խնդիրներին: Շատերը լքել են Հայաստանը... Եվ ես կարծում եմ, որ այս խնդիրները պետք է արագ հաղթահարվեն: Ինչ վերաբերում է Արցախին, այն սարսափելի պատերազմ է վերապրել: Այս տարվա ապրիլի սկզբին վերսկսվեցին պատերազմական գործողությունները Ղարաբաղում, բայց մարդիկ չեն հեռանում և շարունակում են բնակվել այնտեղ… Նրանք հաղթանակ են տարել անհնար պատերազմում: Եվ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում մարդիկ շարունակում են ստեղծել գեղեցիկը: Վերջերս Ստեփանակերտում և Շուշիում կառուցվել են բազմաթիվ գեղեցիկ շինություններ: Երկու տարի առաջ Շուշիում կառուցվել են 3 նոր թանգարաններ: Սակայն, ցավոք, Արցախի բնակիչները մինչև այժմ ունեն անվտանգության խնդիրներ, և այնտեղ մշտապես առկա է ռազմական սպառնալիք Ադրբեջանի կողմից:  - Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զարգացման առաջնահերթություններ ու խնդիրներ պետք էբարձրաձայնվեն և սահմանվեն ապագայի համար: - Ակնհայտ է, որ որպես կարևորագույն նպատակ պետք է սահմանվեն Արցախում ռազմական սպառնալիքի բացառումը և խաղաղության հաստատումը: Ես կցանկանայի ընդգծել Նախիջևանում առկա իրավիճակի կարևորությունը, որի շուրջ ոչ մի շեշտադրում չի կատարվում բանակցային գործընթացում: Ես երբեք չեմ կարողացել հասկանալ դրա պատճառները... 1991 թվականին ես Նախիջևանում էի և ականատես եմ եկել, թե ինչպես էին ադրբեջանական տանկերը ոչնչացնում հայկական գյուղերը: Այդ ժամանակ ավերվեցին մոտավորապես 1000 հայկական խաչքարեր: Հենց այդ կերպ էր հայաթափվում Նախիջևանը՝ ենթարկվելով մշակութային ավերածությունների: Ես ակնկալում եմ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում համապատասխան նկատառումներ տեսնել այս հարցի շուրջ: Սակայն կարմիր գիծն այն է, որ Հայաստանը կորցրել է Նախիջևանը: Այն, թե ինչ է արել Ադրբեջանը տարիներ առաջ և թե ինչ է շարունակում անել ներկա փուլում, սարսափելի հանցագործություն է: Եվ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի ու լսելի դառնա աշխարհին: Անդրադառնալով Հայաստանին` այստեղ առկա են տնտեսական բնույթի խնդիրներ: Այս հրաշալի և ստեղծագործ մարդկանց համար պետք է ստեղծվեն կենսագործունեության լավագույն պայմանները, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց երկրում և չլքեն իրենց հայրենիքը: Ես կարծում եմ, որ Հայաստանում առկա է հսկայական մտավոր ներուժ, և երիտասարդ սերունդը պետք է ունենա հնարավորություն զարգացնելու իր երկիրը կենսագործունեության բոլոր ոլորտներում: - Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական գործողությունները՝ինչպե՞ս կբնորոշեք Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանգործընթացում: - Ես կցանկանայի ներկայացնել իմ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Ադրբեջանը տիրապետում է հսկայական նյութական ռեսուրսների, որոնք օգտագործվում են հակահայկական քարոզչության միջոցով միջազգային հանրության վրա ազդեցություն գործելու նպատակով: Ադրբեջանն իրականացնում է բավականաչափ ագրեսիվ քարոզարշավ Հայաստանի ու Ղարաբաղի դեմ, և, իհարկե, սա, ըստ էության, ոչ կառուցողական մոտեցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Բացի այդ՝ Ադրբեջանը շարունակում է շատ ագրեսիվ գաղափարախոսություն զարգացնել երկրի ներսում: Այն իր վառ դրսևորումը ստացավ մի քանի տարի առաջ, երբ ադրբեջանցի սպան համատեղ զորավարժանքների ժամանակ կացնահարել էր հայ սպայի, որից հետո նրան հերոսի կոչում շնորհեցին Ադրբեջանում: Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսեց նման հանցագործությունները երկրի ներսում: Սա ինձ համար տարօրինակ է: Այսօր «հերոսության» նման ընկալումն ընկած է Ադրբեջանի քաղաքացիների մտածողության հիմքում: Ես նկատի չունեմ բոլորին անխտիր, բայց մեծամասնությունը հենց այդպես է մտածում:  - Ի՞նչ եք կարծում, լե՛դի Քոքս, կա՞ն արդյոք այնպիսի մեխանիզմներ և գործիքներ, որոնք մինչօրս չեն գործադրվել բանակցային գործընթացում, և որոնց կիրառման պարագայում մենքկունենայինք դրական արդյունքներ: - Ես հուսով եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կկարողանա օբյեկտիվ գնահատական տալ առկա իրականությանը և բանակցային գործընթացում հանդես կգա խելամիտ և արդարացի առաջարկներով: Իմ դիրքորոշումը հիմնվում է երկու կարևորագույն սկզբունքների վրա: Առաջին հերթին ԼՂՀ-ն պետք է հանդես կա որպես բանակցային կողմ, և երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պետք է տրվի ինքնորոշման իրավունք: ԼՂՀ-ն պետք է միջազգայնորեն ճանաչվի, և Արցախի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն միջազգային հանրության կողմից: Անկախության հռչակումից ի վեր ԼՂՀ-ն ապացուցել է, որ ունի լավ կառավարում, որ բնակիչներն ապրում են ժողովրդավար երկրում, որտեղ անցկացվում են ազնիվ և արդար ընտրություններ: Այդ ընտրություններին իրենց մասնակցությունն են ունենում միջազգային դիտորդները, որոնք բարձր են գնահատում թե՛ ընտրությունների ընթացքը և թե՛ երկրում առկա ժողովրդավարության մակարդակը: Բացի այդ՝ Ղարաբաղի բնակչությունը տնտեսապես կենսունակ է: Արցախում առկա է հսկայական ներուժ արտաքին ներդրումների համար: Այս ամենն ապացույցն է այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ քաղաքականապես և թե՛ տնտեսապես պետք է ճանաչվի ու հարգվի միջազգային հանրության կողմից՝ որպես անկախ պետություն:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am