Նոր կործանիչներ`ընդդեմ ԴԱԻՇ-ի
Նիդեռլանդների կառավարությունն ուրբաթ օրը որոշում է ընդունել ընդլայնել իր մասնակցությունն ԱՄՆ կոալիցիային ընդդեմ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման Սիրիայում, և այնտեղ ուղարկել իր կործանիչները գրոհայինների դիրքերին հարվածելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ 6 հոլանդական F-16 կործանիչներ գտնվում են տարածաշրջանում, նրանք հարվածներ են հասցնում Իրաքում գրոհայինների դիրքերին:
