Ռուսաստանը Հայաստան կուղարկի ռազմական նորագույն տեխնիկա/տեսանյութ/
«Звезда» հեռուստաալիքը հայտնում է,որ ռազմական պարկի նորացման շրջանակներում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազաները, այդ թվում` Հայաստանում տեղակայված ռազմաբազան, մինչև տարեվերջ կստանան 350 միավոր ինքնաթիռ, ուղղաթիռ, նավեր, տանկեր և ռազմական այլ տեխնիկա: ՌԴ օդատիեզերական ուժերի` Ռոստովի մարզում, Կուբանում և Ղրիմում գտնվող ստորաբաժանումները շարունակում են ստանալ ժամանակակից ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Մինչև տարեվերջ նրանց ավիապարկը կհամալրվի 30 միավոր տեխնիկայով, այդ թվում` Су-30СМ կործանիչներով և Ка-52 հարվածային ուղղաթիռներով: Երկու տասնյակ ռազմանավեր կհասնեն Սևծովյան և Կասպիական նավատորմեր: Ցամաքային ռազմատեխնիկայի մեծ մասը կառաքվի մոտոհրաձգային բրիգադներ, այդ թվում` այն բրիգադներ, որոնք գտնվում են արտերկրում` Հարավային Օսիայում, Աբխազիայում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներում:
