Սուրիկ Խաչատրյանից շնորհակալ են

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնում երկարամյա և արդյունավետ գործունեության համար, և ներկայացնելով նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին իր խոսքում մասնավորապես նշել է, որ այն, ինչ ակնկալվում է Սյունիքից, Հայաստանի մարզերի և մարզպետարանների առջև դրված նոր խնդիրների առաջընթացի տեղիք է տալիս: Դավիթ Հարությունյանը խոսելով կառավարության ծրագրերի և մոտեցումների մասին՝ նշել է, որ Սյունիքը պետք է ցույց տա և դառնա օրինակ մյուս մարզերի համար, քանի որ այստեղ են փոփոխություններ տեղի ունենում: Մարզը, իր բոլոր դրական ու բացասական   հետքերով հանդերձ, ունի մեծ պոտենցիալ և դրա օգտագործումը մարզպետի առջև է դրված: Դավիթ Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և նշել, որ Վահե Հակոբյանը պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունի, քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում հաջողությունների հասնելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր հերթին շնորհավորելով մարզպետ Վահե Հակոբյանին` հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետը ծանոթ լինելով մարզին՝ կկարողանա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները` կարևորելով մասնավորապես մարդկային ռեսուրսը: Նախարարը հավելեց, որ մարզի ներուժի ճիշտ օգտագործումը կարող է դառնալ լուրջ խթան տնտեսության զարգացման, աղքատության կրճատման և հանրապետությունում բարեկեցիկ տարածք ունենալու հետ կապված հարցերում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացման ռազմավարությանը, վարչատարածքային բարեփոխումների հետ կապված խնդիրներին, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ նախարարը նշեց, որ դրական փորձը ունեցել են Սյունիքում և առաջիկայում նույնպես պետք է անել ամեն ինչ, որպեսզի տնտեսական զարգացումը նկատելի լինի ամբողջ հանրապետության համար: Դավիթ Լոքյանը Վահե Հակոբյանին մաղթեց հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ մարզի զարգացման գործում: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար և նշել, որ գործունեության ընթացքում լիարժեքորեն կկատարի իր վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը և բարեկեցությանը, կենսամակարդակի ավելի բարձրացմանը: Իր խոսքում մարզպետը մասնավորապես նշեց. <<Մեզ համար ամենակարևոր արժեքը մարդն է, և մենք պետք է միասնական լինենք: Անցյալն ու ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք համախմբվել՝ միասնականությամբ դիմակայելու մեր առջև դրված մարտահրավերներին: Հույս ունեմ, որ 2017 թվականին կկարողանաք շոշափելի արդյունքներ ունենալ և ներկայացնել կառավարությանն ու երկրի Նախագահին>>: Նորանշանակ մարզպետը բարձր է գնահատել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած աշխատանքը և հույս հայտնել, որ նրա փորձն ու հմտությունները հետագայում ևս օգտակար կլինեն մարզի կառավարման համակարգում: Սյունիքի  մարզպետարան

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am