Պիտի հստակ իմանանք ով ում
Քանի դեռ քվերակությունները բաց չեն, մասնակցությունն անիմաստ է: Ասում են բաց քվեարկությունների ժամանակ ճնշումների մեխանիզմը գործի կդնեն, իսկ հիմա չե՞ն դնում: Բաց քվեարկության դեպքում գիտես ով է դավաճանը, կամ ով է ճնշվածը: Ու դավաճանին կվերաբերվես որպես դավաճանի, իսկ ճնշվածի հետ էլ կփորձեք միասնաբար ճնշումները կանխելու մեխանիզմներ մշակել ու իրականացնել: Իսկ սենց իրար վրա ցեխ շպրտելուց էն կողմ, ոչ մի գործնական քայլ չի արվում: Բոլորը բոլորն մեղադրում են, ու անմեղները հաստատ փաստարկ չունեն մեղավորներին իրական մեղադրանք ներկայացնելու համար: Եվ այդպես շոուն շարունակվում է: Քվեարկությունները պիտի լինեն բաց և թափանցիկ: Պիտի հստակ իմանանք ով ում, կամ ինչին է ձայն տվել: Հակառակ դեպքում գաղտնի կոչված խաղերը ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի: Տիգրան Արեգունու ֆեյսբուքյան էջից
