«ՀՀ ՃՈ-ն տարիների իր անգործության պատճառով 500 զոհ մատաղ բերեց պլյոնկայի բիզնեսի համար». Էդուարդ Հովհաննիսյան
«Զոհերի թիվը վերջին 8 ամիսների ընթացքում նվազել է 60-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը ՃՈ-ն կապում է ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ իր գործունեության հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս խնդրի հետ կապված դիմում է ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին։ Դիմումում մասնավորապես նշվել է, որ ընդունված օրենքով արգելվել է մինչև 75% լուսաթափանցելիություն ունեցող թաղանթապատված ապակիների կիրառումը, իսկ նույն չափով գործարանային գունավորումը թույլատրված է, ինչը համարվում է անարդարացի վերաբերմունք վարորդների նկատմամբ։ Նաև նշվել է, որ եթե ՃՈ-ն իրականացներ թաղանթապատված հողմապակիների ստուգաչափումներն ընդունված օրենսդրության համաձայն, ապա այսօր 500 զոհ պակաս կունենայինք, այլ ոչ թե՝ 60։ «Ստացվում է այնպես, որ ՀՀ ՃՈ-ն տարիների իր անգործության պատճառով 500 զոհ մատաղ բերեց թաղանթի (պլյոնկա) բիզնեսի համար»,- մասնավորապես նշված է դիմումում»։
