Լևոն Հայրապետյանը պատրաստվում է վերադառնալ Արցախ
Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը:«Վերջերս եմ խոսել նրա հետ հեռախոսով: Նա ասաց, որ ազատվելուց հետո պատրաստվում է վերադառնալ Արցախ և շարունակել բարեգործություններ անել: Նրան չեն թույլատրում տեսակցել, մենք միայն հեռախոսով ենք շփվում»,-այսօր Հայելի ակումբում ասաց Լևոն Հայրապետյանի դուստրը:Նա հավելել է, որ շարունակում է պայքարել իր հոր ազատության համար և ցանկանում է, որպեսզի օր առաջ նա ազատության մեջ լինի: «Ես հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, որովհետև վստահ եմ, որ հայրս իր գործունեության ընթացքում ամրապնդել է Արցախի և Հայաստանի միասնականության գաղափարը: Չնայած իր ծանր հոգեվիճակին՝ նա միշտ կանգնած է Արցախի կողքին: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ֆինանսական աջակցության համար նա վերջերս պարգևատրվել է նաև Արցախի նախագահի կողմից»,-նշել է Զարուհի Հայրապետյանը:
