Իրանը փորձարկել է նոր թևավոր հրթիռ
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է «Նուր» («Լույս») հրթիռը։ Թևավոր հրթիռի փորձարկումն իրականացվել է Իրանի ռազմածովային ուժերի «Վելայաթ-94» մասշտաբային զորավարժությունների ժամանակ, որոնք անցկացվում են Պարսից ծոցում։ Հաղորդվում է, որ «Նուր» տիպի հրթիռները նախատեսված են վերջրյա թիրախների ոչնչացման համար։ Դրանց հեռահարությունը կազմում է մինչև 150 կիլոմետր։ Ընդգծվում է, որ «Նուր» հրթիռը «երկիր-երկիր» դասի հրթիռ է, և որ այն արձակվել է առափնյա արձակման սարքերից։
