Ուղիղ. Վանաձորում պայթյունավտանգ դրություն է. ավագանու անդամները քաշքշում են իրար

Քիչ առաջ, երբ քվեախցիկից դուրս եկավ ԼՀ ավագանիներից մեկը, ում քվեաթերթը նախատեսված կարգով փակված չէր, աղմուկ առաջացրեց, բոլորը սկսեցին գոռգոռալ, որ վերջինս ուզում էր իր քվեաթերթիկը ցույց տալ: Անգամ հնչեցին հայտարարություններ, որ քվեարկությունը պետք է դադարեցվի: Մամիկոն Ասլանյանը եկավ քվեախցիկի մոտ եւ ասաց, որ պետք է պահպանվի օրենքի պահանջը՝ քվեարկությունը փակ-գաղտնի ընթացկարգով է ընթանալու: Երբ վերահսկիչ հանձնաժողովի քարտուղարը փորձեց ընդհատել Ասլանյանին, վերջիս վրդովվեց. «Լսի է տղա ջան»,- ասաց նա: Փոխադարձ գոռգոռոցները շարունակվում են: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀ-ն բաց է քվեարկում, ինչից հետո իր կուսակիցները սկսեցին ծափահարել: Ապա, Մամիկոն Ասլանյանը սկսեց գոռգոռալ, որ քվեարկությունը չի կարող բաց լինել, այն օրենսդրության խախտում է: Քվեարկության սենյակ են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Երկար բանավեճերից հետո հանձնաժողովն ի վերջո ներկայացրեց քվեարկության կարգը, ըստ որի, վավեր են համարվելու միայն կապույտ գույնի գրիչով արված քվեարկությունները: Գրիչը տեղադրված է քվեախցում: Ապա քվեարկությունը սկսվեց: Առաջինն ըստ ցանկության քվեախցին մոտեցավ ՀՀԿ խմբակցության անդամ Արթուր Օհանյանը: Վանաձորի ավագանու նիստում քվեարկությունը դեռ չմեկնարկած բանավեճ սկսեց ավագանու անդամների միջեւ. նախ սկսեցին վիճել քվեարկության սենյակում գտնվելու իրավունքի համար: Ի սկզբանե որոշում էր կայացվել, որ կարող են ներկա լինել ոչ միայն ավագանու անդամները, այլ նաեւ յուրաքանչյուր կուսակցությունից երեքական անդամ: Սակայն սենյակում տիրող աղմուկից հետո որոշեցին, որ միայն ավագանիներն ու լրագրողներն իրավունք ունեն սենյակում գտնվել, ինչն առաջացրեց ավագանու անդամների մի մասի դժգոհությունը: Այնուհետեւ, վիճաբանությունը շարունակեց Հեղինե Բիշարյանը՝ կրկին բողոքելով այն որոշման դեմ, որ բջջային հեռախոս չի թույլատրվում քվեախցիկ տանել: Բիշարյանին հակադարձեցին, որ նա հանձնաժողովի նախագահի որոշումներին չի ենթարկվում. «Տիկին Բիշարյան, խանգարում եք»,- ասաց ավագանու անդամներից մեկը: Ապա խոսեց նաեւ Մամիկոն Ասլանյանը. «Էսօր ավագանու նիստ է, ԱԺ-ի նիստ չի, մենք ԱԺ-ի նիստերին չենք միջամտում»,-ասաց նա: Այժմ ավագանու անդամները քննարկում են հարցը՝ հետաձգում են, արդյո՞ք, ավագանու նիստը, թե՞ ոչ: Երկու ուժերից մի կողմը ցանկանում է բաց քվեարկություն անցկացնել, մյուսը` փակ` անհամաձայնության չգալով: Այս պահին քվեարկությունը դադարեցվեց: Ընդմիջումը շարունակվելու է մինչև ժամը 17:00-ն:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am