Լևոն Հայրապետյանը Մորդովիայի բանտում ծայրահեղ պայմաններում է ապրում. ահազանգ
Արդեն երկու ամիս է՝ արցախցի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը գտնվում է Մորդովայի բանտում, որտեղ պահման պայմանները հեռու են բավարար լինելուց։ Չնայած առողջական վիճակը բավարար է, սակայն այնտեղ երկար մնալու պարագայում մի քանի հիվանդություն ունեցող Հայրապետյանը առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Ռուսաստանցի գործընկերների առաջ հարցը բարձրացնելու համար փաստաբան Հայկազ Մակարյանը դիմում է իշխանություններին, նա նաև պնդում է՝ Լևոն Հայրապետյանը պետք է ազատ արձակվի։ «Դատարանում ապացուցված չէ հանգամանքը, որ նա հանցանք է գործել, և ցուցմունք տվողները չեն բավարարում ապացույցների հիմնարարությանը և սկզբունքայնությանը։ Չի կարող այդ մարդը հայտնվել բանտում, այն էլ այդպիսի սադիստական պայմաններում»,-Հայելի ակումբում ասաց Հայրապետյանի փաստաբանը: Ասուլիսին ներկա էր նաև Հայրապետյանի դուստրւ։ Հայրապետյանի հետ դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը վերջին անգամ հեռախոսազրույցով է կապ հաստատել , որի ընթացքում ,ինչպես Զարուհին է նշում , հայրը վստահեցրել է , երբ ազատվի կվերադառնա Արցախ ու կշարունակի իր բարի գործը: Մինչ այդ ընտանիքի անդամնրը ենթադրում են, որ ամենայն հավանականությամ, Լևոն Հայրապետյանը կազատվի մինչ տարեվերջ:
