Լրագրողներին պետք է «քառատել», կամ առնվազն «ձեռքերը կտրել». aravot.am

Ռումինիայի ազգային հավաքականից ֆուտբոլի Հայաստանի ընտրանու կրած ջախջախիչ պարտությունը շարունակում է մնալ հասարակության խիստ մտահոգ քննարկումների թեմա, իսկ այդ հանդիպմանը հաջորդած հետխաղային ասուլիսում գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մեկնաբանություններն ընկալվում են որպես սեւ հումոր: Aravot.am-ը իր գործընկերներից ու քաղաքական գործիչներից հետաքրքրվեց, թե նրանց կարծիքով ի՞նչն է պատճառը, որ մեր գլխավոր թիմում ֆուտբոլիստները միմյանց հետեւից վնասվածք են ստանում ու դուրս գալիս պայքարից, որին լրագրողներից շատերը հումորով էլ պատասխանեցին: Հակոբ Հակոբյան, ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. «Ես Հայաստանի հավաքականի ֆուտբոլը չեմ նայում, որովհետեւ չեմ ուզում տեսնել ողբալի վիճակ իմ ժողովրդի մոտ»: Աշոտ Գազազյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից Աշոտ Գազազյան, Հայաստանում «Deutsche Velle»-ի թղթակից. «Իրական պատկերը արտացոլելու համար դժվարանում եմ պատասխանել հարցին: Բայց մտածում եմ, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները պարզապես չեն ցանկանում խաղալ երկրի գլխավոր թիմում: Նրանց պարզապես հետաքրքիր չէ, որովհետեւ լավ գիտեն իրենց հնարավորությունները: Հետեւաբար՝ եւ հաշիվը, եւ վնասվածքներ ստանալը, հնարավոր է նաեւ կանխամտածված, չխաղալու հիանալի առիթ են: Դեհ, լրագրողներն էլ պետք է այսուհետեւ ֆուտբոլիստներին հանդիպելիս ավելի զուսպ պահեն ու իրենց ծանր խցիկներով ու եռոտանիներով չխանգարեն: Այ, այդ ժամանակ էլ հավաքականի գործերը կընթանան ինչպես պետք է»: Մեսրոպ Հարությունյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ. «Ասեմ: Էդ սրիկա ու չկամ լրագրողներն են մեղավոր, որ նաֆսում են ու նաֆսում… Պետք է բոլորին (լրագրողներին, ոչ թե ֆուտբոլիստներին) քառատել, կամ առնվազն ձեռքերը կտրել, որ էլ չկարողանան գրիչ շարժել ու մեր հավաքականի շուրջ գաղջ մթնոլորտ ստեղծել»: Տիգրան Քոչարյան, բլոգեր. «Շատ բարդ է ասել, բայց ես միտում չեմ տեսնում, որ դա հատուկ է արվում, որ չմասնակցեն»: Ռաֆայել Խալաթյան, Armfootball.com-ի խմբագիր. «Մենք ենք մեղավոր, մեր շրջանում եղած վատ մթնոլորտը: Իսկ ավելի լուրջ՝ անձամբ ես հակված եմ նրան, որ անցած տարեվերջի դեպքերը ինչ-որ դեր ունեն էս ամեն ինչում՝ մեղադրանքները, ֆուտբոլիստների նամակը, Արզումանյանի հրաժարվելը, Մովսիսյանի չհրավիրվելը: Մենք նույնիսկ նյութ ենք գրել այդ թեմայով: Այստեղ ակնարկ կա, որ շատերը մեծ ցանկություն չունեն խաղալ հավաքականում ֆեդերացիայի նախագահի՝ դավաճանության մասին արած հայտարարությունից հետո: Եթե դա հաշվի չառնենք, մնում է ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վատ պատրաստվածությունը»: Վահրամ Բաղդասարյան, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար. «Հեռանկար տեսնում եմ: Մարզչի պարագայում չեմ ուզում անձերին գնահատել: Ամեն ինչը պետք է թիմային լինի: Թիմն ու մարզիչն անմիջականորեն կապված են միմյանց հետ: Ամենալավ մարզիչը ոչ հաշտ թիմում չի կարող որեւէ հաջողության հասնել, ոչ էլ չհաջողված մարզիչը հաշտ թիմով կարող է հաջողության հասնել: Մնացած գնահատականները թողնում եմ ձեզ»: Երվանդ Հակոբյան, «Yerkir daily»-ի լրագրող. «Բարդ հարց է: Վնասվածքներ կարող են լինել տարբեր պատճառներով: Մինչեւ հիմա իմ եւ, կարծում եմ, մարզական լրագրողներից որեւէ մեկի մտքով չի անցել, որ հնարավոր է նաեւ մենք մեղքի բաժին ունենանք դրանում: Ամեն դեպքում հավաքականի մարզիչն այդպես է կարծում: Ուրեմն պետք է անենք այնպես, որ մեր ֆուտբոլիստները վնասվածք չստանան… Ճիշտ է, մենք մասնագետ չենք, խաղային համակարգից, մարտավարությունից բան չենք հասկանում, բայց ամեն դեպքում մեղավոր ենք»:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am