Ինչ է պատմում Լևոն Հարապետյանի դուստրը. մանրամասներ
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Հայրապետյանի դուստր Զարուհի Հայրապետյանը մանրամասներ ներկայացրեց իր և հոր վերջին հեռախոսազրույցից. «Երբ ազատվի, վերադառնալու է Արցախ եւ շարունակելու է իր բարի գործերը: Չնայած ծանր հոգեվիճակին` միշտ կանգնած է Արցախի կողքին:Նա շատ ուժեղ է: Կարծում եմ` այս փորձությունը կհաղթահարի»: Զարուհի Հայրապետյանն անդրադառնալով Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքին` նշեց. «Հայրս հանցանք չի գործել: Երկու տասնամյակից ավելի` նա իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանն ու Արցախը մեկ ամբողջություն են: Նա Արցախում ստեղծել է մի դրախտավայր, որից օգտվում են մեր հայրենակիցները»: Նշենք, որ երկու ամսից ավելի` ՌԴ կազմի մեջ մտնող Մորդովիայի հանրապետության բանտ տեղափոխված Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը գնահատվում է համեմատաբար լավ, սակայն ըստ բժիշկների` եթե նա շարունակի բանտային պայմաններում պահվել, հետեւանքը գուցե անդառնալի լինի: Ըստ Լեւոն Հայրապետյանի փաստաբանների` հույսեր կան, որ մինչեւ տարեվերջ նա ազատ կարձակվի:
