«Եթե Ծառուկյանը շուտ վերադառնար...». Գուրգեն Եղիազարյանը
Հայաստանի իշխանությունները չեն շտապում Սիրիայից Հայաստան տեղափոխել ու տեղավորել հայերին։ Այդ գործողությունը մեծ գումարներ է ենթադրում Հայաստանի պետական բյուջեի համար։ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ նախ պետք է հետ բերել պետական բյուջեից թալանված գումարները։ «Բավական է, որ հանձնարարականներ տրվեն Ազգային անվտանգությանը, հաշված ամիսների ընթացքում այդ գումարները հետ կբերվեն։ Ինչո՞ւ եմ վստահ ասում, որ 7-8 միլիարդ դոլար երկու ամսում շատ հանգիստ հետ կբերվի, որովհետև թալանի գումարը շատ ավելի մեծ է։ Բավական է կանչեն թալանչիներին ու ասեն՝ դուք մոտավորապես լափել եք 2 միլիարդ դոլար, 1 միլիարդը դրեք սեղանին, արդեն իսկ դնելու են»,- համոզված է Եղիազարյանը։ Խոսելով ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին. Գ. Եղիազարյանը նշեց. «Վանաձորում հաղթել է Սերժ Սարգսյանը` հենց այդպես` դեմ դիմաց: Գյումրիում ՀՀԿ-ն պարտվել է: Սակայն, եթե Ծառուկյանը լիներ, գար եւ տեր կանգներ ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն Վանաձորում այդ վիճակի մեջ չէր լինի: Լավ կլիներ Ծառուկյան Գագիկը լսեր ժողովրդի հորդորը: Ժողովրդի պահանջն է նրա վերադարձը»:
