Բենզինը ջրից էժան է դարձել
Արաբական Միացյալ Էմիրություններում նավթի գների նվազման զուգահեռ արդեն վեցերորդ ամիսն է, ինչ շարունակվում է բենզինի գների նվազումը: Հունվարի վերջին գների հերթական փոփոխումից հետո Էմիրաթներում բենզալցակայաններում վառելիքը սկսել է արժենալ խմելու ջրից էժան, հաղորդում է ТАСС-ը: Ինչպես հայտարարել են ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարությունում, Special կատեգորիայի վառելիքի մեկ լիտրն այսուհետ կարժենա 40 ցենտ՝ կես տարի առաջվա 50 ցենտի փոխարեն: Նույնը, սակայն, չի կարելի ասել, Էմիրաթներում սննդամթերքի գների մասին, որոնք հակառակ դինամիկա են ցույց տալիս և շարունակում են բարձրանալ:
