Վանաձորում քաղաքապետ են ընտրում
Վանաձորում շարունակվում է Վանաձորի ավագանու փակ գաղտնի քվեարկությունը, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ: Երկու թեկնածուներ կան` երեք ուժերի` «Լուսավոր Հայաստան»-ի, ԲՀԿ-ի ու «Հայկական վերածնունդ»-ի միասնական թեկնածու Քրիստ Մարուքյանն ու ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վանաձորի ավագանի անցած երեք ընդդիմադիր կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը հոկտեմբերի 8-ին համաձայնության հուշագիր էին ստորագրել, որով պարտավորվել էին ավագանու առաջին նիստին պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին:
Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը ինքնաբացարկ էր հայտնել:
