«Գողական» աշխարհի 10 պատվիրանները
Ոչ պաշտոնական օրենքների շարք, որին պետք է հետևեն մաֆիայի բոլոր անդամները: Առաջին անգամ այս փաստաթուղթն ի հայտ եկավ 2007-ի նոյեմբերի 5-ին «Կոզա Նոստրայի» ազդեցիկ անդամ Սալվատորե Լո Պիկկոլոյի (Salvatore Lo Piccolo (англ.)) ձերբակալության ժամանակ: Ինչպես հետագայում պարզվեց, նա էր նախկին «կնքահայր» Բերնարդո Պրովենցանոյից ժառանգել մաֆիայի ղեկը: Փաստաթուղթը պահվում էր կաշվե պայուսակում ձերբակալվածի այլ փաստաթղթերի հետ միասին: Պատվիրանների մեջ մտնում են հետևյալ տասը` 1. Ոչ ոք իրավունք չունի մոտենալ և ներկայանալ որևէ «մեր» բարեկամի: Նրան պետք է ներկայացնի մի այլ մեր բարեկամ: 2. Ոչ ոք չի նայում ընկերների կանանց: 3. Մի թույլ տվեք, որ Ձեզ տեսնեն ոստիկանի ընկերակցությամբ: 4. Մի հաճախեք ակումբներ և բարեր: 5. Ձեր պարտքն է միշտ լինել «Կոզա Նոստրայի» տրամադրության տակ, անգամ, եթե Ձեր կինը ծննդաբերում է: 6. Միշտ ներկայանալ ժամադրությանը ճիշտ ժամանակին: 7. Սեփական կնոջը վերաբերվել հարգալից: 8. Եթե Ձեզ խնդրում են ցանկացած տեղեկություն տալ, պատասխանեք ճշմարիտ: 9. Չի կարելի յուրացնել «Կոզա Նոստրայի» մեկ ուրիշ անդամին կամ նրա բարեկամին պատկանող փողերը: 10. «Կոզա Նոստրայի» անդամ չեն կարող դառնալ հետևյալ մարդիկ՝ նրանք, ում մտերիմ բարեկամը ծառայում է ոստիկանությունում, նրանք՝ ում բարեկամը(ուհին) դավաճանում է կնոջը (ամուսնուն), նրանք, ով իրեն պահում է հիմարի նման և չի հետևում բարոյական սկզբունքներին: Այլ տեղեկություններով՝ «Տաս պատվիրաններն» այդքան էլ հին չեն և գրվել են Լո Պիկկոլոյի կողմից՝ երիտասարդ սերնդի համար:
