«Ալիև խանը» չի համարձակվի վերսկսել պատերազմը. Պետրոս Մակեյան
Ոստիկանությունը դարձել է ներքին անկայունության ու պետականության ողնաշարը կազմաքանդող գործիք: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ազատության հրապարակում ընթացող հավաք-հանդիպման ժամանակ հայտարարեց միավորման անդամ Պետրոս Մակեյանը: Վերջինս նշեց, որ, բարեբախտաբար, Հայաստանում նույն որակը չունի բանակը: «Բանակին մեկ անգամ, օգտագործեցին ժողովրդի դեմ, 2008թ.-ին, դրանից հետո, երևի դա է պատճառը, որ բանակը կարողանում է ապահովել մեր ազգային անվտանգությունը: Կային կաշին պահողներ, մարդիկ, ովքեր երբեք չէին մտածում, որ դրամով կարելի էր ազատվել: Բայց նման մարդիկ քաղաքապետեր են, գյուղատերեր, իշխանավորներ, ամենավատը՝ ազատամարտիկներ, ովքեր թոշակ են ստանում: Իսկ իրական ազատամարտիկները, ովքեր գնացին կռվեցին, այսօր գոյատևման խնդիր ունեն»,- ասաց Պետրոս Մակեյանը: Ըստ նրա՝ նման հասարակության մեջ համեարաշխություն լինել չի կարող: Մակեյանը նկատեց, որ բանակից ազատվողներ միշտ էլ եղել են, ազատվելու գինը տատանվել է 3000 դոլարի սահմաններում, ինչից կարողացել են օգտվել նաև անապահով մարդիկ, ովքեր պարտք ենք արել՝ տղաներին ազատելու համար: «Հիմա գինը փոխվել է, եռակի է դարձել, անապահով մարդիկ էլ չեն կարող մեծ պարտքեր անել»,- նշեց նա:
