Ու՞մ համար են սնանկացնում Երեւան ՋԷԿ-ը

Երևանի ՋԷԿ-ի պարտքի գաղտնիքը շարունակում են թաքցրած պահել։ Ինչպես հայտնի է ՋԷԿ-ը «Գազպրոմ Արմենիային» պարտք էր 52.3 մլն դոլար: Այդ տեղեկությունը հաստատել են և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Համաշխարհային բանկի տրամադրած վարկի միջոցով պարտքի մի մասը մարվել է, այժմ Երևանի ՋԷԿ-ը «Գազպրոմին» պարտք է մնացել 35 մլն դոլար: Հոկտեմբերի 6-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը խորհրդարանում պատասխանելով Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հարցին հայտարարել է, թե Երևանի ՋԷԿ-ի պարտքը գոյացել է օգտագործված բնական գազի դիմաց վճարումներ չկատարելու հետևանքով: Փաստն այն է, որ մինչև հիմա հստակ չի ներկայացվում, թե ինչպես է գոյացել այդ պարտքը: Եթե հիշում եք, ՀՔԾՀ-ն անցյալ տարի, երբ բարձրացնում էր էլեկտրաէներգիայի սակագինը հիմնավորման մեջ ուներ մի քանի հանգամանք, որոնցում նշվում էր, որ պարտքերը առաջացել են «Նաիրիտի», ատոմակայանի հետ կապված: Բայց որևիցե հիշատակում չի եղել Երևանի ՋԷԿ-ի մասին առ այն, թե պարտք է կուտակել «Գազպրոմ Արմենիային», և այդ պատճառով սակագինը բարձրանալու։ Որոշ տնտեսագետներ արդեն հասցրել են հակադարձել, որ չէր կարող Երևանի ՋԷԿ-ի պարտքը գազի սպառման հետեւանքով առաջանար։Այս ՋԷԿ-ը աշխատում է հետեւյալ սխեմայով՝ Իրանից գազ է ստանում և էլեկտարէներգիա արտադրում, որը վերադարձվում է նորից Իրան: Տարեկան կտրվածքով Իրանը Հասայտանին տրամադրում է 400 մլն խորանարդ մետր գազ,նշենք, որ 1խմ-ի դիմաց մենք վերադարձնում ենք 3 կվտ էներգիա, այսինքն՝ տարեկան 1 մլրդ 200 միլիոն կիլովատ էներգիա են տալիս Իրանին, իրականում մենք ստանում 1 մլրդ 800 կիլովատ հոսանք, այսինքն պետք է պարզել՝ 600 կիլովատ հոսանքը ու՞ր է գնացել, այդ հոսանքը ո՞վ է գնել, ինչպես կարող էր պարտք կուտակվել, մասնագետները պնդում են, որ գրեթե անհնար է ։ Ինքը նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը ըստ ամենայնի որոշակիորեն լույս սփռեց, թե իրականում ինչումն է այդքան պարտք կուտակելու առեղծվածը։ Նա առաջարկեց՝ եկեք չարաբաստիկ՝ «գույք՝ պարտքի դիմաց» սխեման աշխատեցնենք և համայնքային սեփականություն հանդիսացող գազի համակարգը պարտքի դիմաց տանք «Գազպրոմին»: Նախարարը մասնավորապես հայտնեց, թե Երևանի ՋԷԿ-ը «Գազպրոմի» հետ քննարկում է 23 մլն դոլարի պարտքը գույքով փակելու հնարավորությունը: Ա.Մանուկյանի խոսքով՝ 1990-ական թվականների կեսերին կառուցվել էին համայնքային նշանակության գազաբաշխիչ ցանցեր, խողովակներ, որոնք մնացին մինչև 2000-ականների կեսերը: Այնուհետև, ըստ նախարարի, այդ ցանցերը, խողովակները հանձնվել էին էներգետիկայի նախարարության հաշվեկշիռ, ապա տեղափոխվել «Երևան-ՋԷԿ»-ի հաշվեկշիռ: Խ. Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ ինչպես են հաշվել, որ պարտքը հնարավոր է մարել խողովակաշարերով, աուդիտ արե՞լ են, ի պատասխան նախարարը ասաց, որ այո, տեխնիկական աուդիտին միանշանակ անցկացվել է, չափագրվել են բոլոր խողովակաշարերը, «ամեն ինչ հենց հաշվարկների ու չափագրումների արդյունքում մեր գնահատականներով ստացվել է այն թիվը, որի մասին ասացի։ Երբ ավելի նյութական կդառնա քննարկումը, և մենք կգանք որևէ եզրակացության «Գազպրոմի» հետ, իհարկե, կանցկացվի անկախ աուդիտ և անկախ գնահատում»,- պարզաբանեց նախարարը։ Մի՞թե իշխանությունը այս օբյեկտն էլ պատրաստվում է ՀԷՑ-ի օրինակով «շան օրի» հասցնել, որպեսզի վերջում հանձնի «Գազպրոմին» կամ նույնն է ասել թե Կարեն, կամ Սամվել Կարապետյաններին, պարզ կդռանա մոտ ապագայում։
Անի Սահակյան

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am