Չսպասել իշխանափոխության

Հայաստանի ընդդիմադիր դաշտում թվացյալ աննախադեպ իրադարձություն է կատարվել. Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո միավորվել են «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական Վերածնունդ»-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը: Թվում է թե ռեալ հնարավորություն է ստեղծվել Վանաձորում տապալել ՀՀԿ-ի իշխանությունը ու քաղաքապետի պաշտոնում պաշտպանել Էդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին, որը առաջնորդում է ԼՀ ընտրական ցուցակը: Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Նախ հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու 33 մանդատը ընտրություններից հտո բաժանվել էր հետեւյալ համամասնությամբ․ ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, «Լուսավոր Հայաստան»՝ 10, ՀՎԿ՝ 5, ԲՀԿ՝ 3։ Պարզ մաթեմատիկական  հաշվարկը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան անգամ այստեղ իրավիճակ չի կարող փրկել, քանի ո ոչ իշխանական ուժերի ձայների միասնությունը երեքով գերազանցում է՝ 18 մանդատ: Հիմա գանք չպարզաբանված մտքին, թե ինչու ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Որովհետեւ ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածությանը քվեարկությունն անց է կացվել փակ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ ընդդիմության միասնության մասին կխոսեն քվեարկությունից հետո, դժվար չէ կռահել, թե ինչ է ակնարկել Շարմազանովը: Իշխանությունը այս օրերին շուրջօրյա ռեժիմով աշխատելու է ընդդիմադիրների հետ, ընդունված խաղի կանոներով հասնելու ցանկալի արդյունքի: Ասենք, եթե ընդդիմության ներկայացուցիչներից 3-4-ը քվեարկեցին ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի օգտին, ով է իմանալու, թե ովքեր են այդ «դավաճանները», այս դեպքում կասկածյալի աթոռին կարող են նստել ցանկացածը, հատկապես, որ Էդմոն Մարուքյանին միացածների ընդդիմություն լինելու աստիճանը նոր չէ որոշվել, նրանք հայտնի են իշխանության հետ խաղեր տալու իրենց անգերազանցելի հմտություններով, իշխանությանը ծառայելու անհագ պատրաստակամությամբ: Վիճակը էլ ավելի բարդ է Գյումրիում: Ընտրություններին մասնակցած ընտրողների 66 տոկոսը դեմ է քվեարկել «Բալասանյան դաշինքին»: Կողմ է քվեարկել 34 տոկոսը, ավելի քիչ քան Վանաձորում, այստեղ 7 տոկոս է հավաքել, բայց արի ու տես ԿԸՀ-ականները հայտարարում են, թե Բալասանյանը բոնուս է ստանում ու արժանի է ոչ թե 14, այլ 17 մանդատի, հետեւաբար ընտրված քաղաքապետ է: «Բալասանյան դաշինքը», ըստ գործող օրենքի, ստացել է ընդամենը 14-15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, «ԳԱԼԱ»-ն՝ 4 մանդատ: Աբսուրդը նրանում է, որ Վանաձորում ՀՀԿ-ն հավաքում է 37 տոկոս եւ ընդդիմություն դառնալու շեմին է, իսկ Գյումրիում ՀՀԿ-ի ներկայացրած դաշինքը հավաքում է 34 տոկոս եւ դառնում 17 մանդատի տեր: Ինչ խոսք, հասկանալի է, որ Բալասանյանի դիքերն այնքան խարխուլ են, որ իշխանությունը մտավախություններ ունի, որ անգամ նրա թիմակիցները փակ քվեարկության ժամանակ չեն քվեարկի նրա օգտին: Ուստի, կարելի է ենթադրել, որ վանաձորյան ծուղակն էլ սարքվել է իշխանությունների ձեռքով,այլապես կարող էին Մամիկոն Ասլանյանի համար էլ երեք մանդատ բոնուս իջեցնել ու հարցը փակել: Երեկվանից հարցադրումներ են հնչում՝ այդ ինչպես Արթուր Բաղդասարյանը փոշմանեց ու միացավ Մարուքյանին, կամ այդ երբվանից ԲՀԿ-ին այդքան համարձակություն, որ դուրս է գալիս իշխանության դեմ: Հետեաբար,  պետք չէ իշխանափոխություն ակնկալել մի տեղից, որտեղից, գրեթե, անհնարին է:   Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am