Օմբուդսմենի պաշտոնի համար չկա ավելի լավ թեկնածու, քան Զարուհի Փոստանջյանն է
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից Ազատության հրապարակում ընթացող հավաք-հանդիպման ժամանակ միավորման անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի թեկնածուի հարցն այսօր կարևոր է երկրի համար: «ՄԻՊ-ը միջազգային ինստիտուտ է: ՄԻՊ-ի պաշտոնի համար չկա ավելի լավ թեկնածու, քան Զարուհի Փոստանջյանն է: Սա մեր մոտեցումն է: Մենք կաջակցենք Զարուհի Փոստանջյանին ամեն ինչով, եթե նա այս ցանկությունը հայտնի: Ինքն է եղել միակ մարդը, ով այս տարիների ընթացքում իսկապես զբաղվել է մարդու իրավունքներով ու կարող է նոր լիցք ու նոր թարմություն մտցնել այս կառույցում», ասաց նա:
