Գյումրու ընտրությունները կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կրկնակի քվեարկությամբ հաստատեց՝ Գյումրու ավագանու 17 մանդատ տրվում է «Բալասանյան դաշինք»-ին, 8 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԸԸՀ-ի այս որոշումը հաստատվեց ձայների 6 կողմ և 1 դեմ հարաբերությամբ:
Նշենք, որ հանձնաժողովի առավոտյան կայացած նիստի ժամանակ գրանցվել էր 6 կողմ և 1 ձեռնպահ, սակայն, ինչպես տեղեկացրին թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, այս դեպքում ձեռնպահ քվեարկելու իրավունք չկա՝ անհրաժեշտ է քվեարկել կողմ կամ դեմ, և հանձնաժողովի տվյալ անդամն այս դեպքում դեմ քվեարկեց այդ որոշմանը:
Որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից և այն կարող է բողոքարկվել 3 օրվա ընթացքում՝ վարչական դատարանում:
Թիվ 34 ԸԸՀ-ի նույն օրվա ընթացքում նիստ էր գումարել և կրկնակի քվեարկություն նշանակել, քանի որ առաջին քվեարկության ժամանակ աղմուկի պատճառով ոչ բոլորն էին տեսել քվեարկության ընթացքը, իսկ վերջում արդյունքերը չէին բարձրաձայնվել:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը