Լարված իրավիճակ Գյումրու թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում
Այսօր Գյումրու թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել` ամփոփելով Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները. վերջնականապես կատարելով հաղթած քաղաքական ուժերի մանդատներ բաշխումը: ԳԱԼԱ, ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունների մեծ թվով համակիրներ փակել են հանձնաժողովի շենքը, դրսում ասեղ գցելու տեղ չկա. այս կուսակցությունների թեկնածուներն ու վստահված անձինք էլ մտել են հանձնաժողովի շենք: Նրանք հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանին հորդորում են կամ պահել օրենքը. մանդատներ չնվիրել Սամվել Բալասանյանին կամ հրաժարական տալ: Այստեղ են նաև Շիրակի փոխոստիկանապետերը: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր հետ վրձին է վերցրել` խոստանալով նկարչությամբ զբաղվելու դեպքում նվիրել հանձնաժողովին: Հենց նոր հանձնաժողովին հաջողվեց գումարել նիստը. այն բավական լարված է ընթանում: «Բալասանյան դաշինքը» 17 մանդատ ստացավ՝ բացարձակ մեծամասնություն կազմելով Գյումրիի ավագանիում: Նյութի աղբյուր ` aravot.am
