Հոկտեմբերի 9-ին Վանաձորում պայթեցրել են Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենան:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում. Գ.Մկրտչյանը պայթյունի ձայն է լսել ու շտապել զանգել իրավապահներին:
Պարզվել է, որ ինչ-որ մեկը նռնակ է նետել Գևորգ Մկրտչյանին ամրակցված ծառայողական Վազ 2121 մակնիշի 096 ՏՏ 032 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որը կայանված է եղել նրա առանձնաան առաջին հարկում: Պայթյունից վնասվել է տան առաջին հարկի բետոնե հատակի անկյունային հատվածը, ինչպես նաև հիշյալ ավտոմեքենայի առջևի աջ լուսարձակը, անվաթևի ստորին հատվածները և անվադողը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի պայթուցիչի բեկորներ, զսպանակ, գործարկիչի մետաղյա դետալ և օղ:
Գևորգ Մկրտչյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, նշանակվել է դատապայթունատեխնիկական, հետքաբանական, շինարարական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ: Հանձնարարություններ տրվել ոստիկանության բաժնին` հանցագործության բացահայտման ուղղությամբ ձեռնարկել լայնածավալ քննչական և դատավարական գործողություններ:
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը