Բյուջեում տնտեսումների համար տողեր գտնելն ու դրա շնորհիվ նոր պարտքեր վերցնելու անհրաժեշտությունից խուսափելը նոր կառավարության և վարչապետի գլխավոր խնդիրն են դարձել: Մենք օրեր առաջ տեղեկություն էինք հրապարկել, որ Կարեն Կարապետյանը հաճախակի է խորհրդակցություններ հրավիրում՝ հասկանալու համար, թե որտեղից և ինչի հաշվին կարող է սկսել պետական գանձարանի էկոնոմ ռեժիմի մենեջմենթը: Մեր տեղեկություններով՝ այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ Կարեն Կարպետյանին ներկայացվել են վարորդներից գանձվող տուգանքերի ցուցանիշները, որոնք տեսախցիկների ու կարմիր գծերի ներմուծումից հետո կրտուկ ավելացել են: Մոտավոր տվյալներով տարեկան շուրջ 24 մլրդ դրամ տուգանք է գանձվում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման համար:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում փոքր ու միջին բեիզնեսի ոլորտից, որտեղ շուրջ 60 հազար անհատ ձեռներեց և ընկերություն է հաշվառված, տարեկան ընդամնեը 15 մլրդ դրամ հարկային եկամուտ է գանձվում: Այսինքն՝ ՓՄՁ ոլորտը, որը պետության և հասարակության մրցունակության գլխավոր ցուցիչն է, որպես ոլորոտ ավելի քիչ եկամտաբեր է, քան կարմիր գծերի ու տեսախցիկների տուգանքները: Սա այն դեպքում, երբ յուրաքանաչյուր փոքր ու միջին բիզնեսի հետևում առնվազն մեկ ընտանիք է կանգնած և յուրաքանչյուր բիզնեսում էլ առնվազն 3-4 մարդու զբաղվածություն է ապահովվում: Իբրև փաստ, սա մեղմ ասած, խայտառակություն է:
Ինչևե, ՃՏՊ տուգանքներից ուղիղ կեսը՝ մոտ 12 մլրդ դրամ գնում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի հետ, ինչպես հայտնի է, կառավարությունը մինչև 2036 թվականը ունի պայմանագիր: Այդ պայմանագրով ի սկզբանե նախատեսվում էր, որ հանրապետությունում տեսախցիկների համակարգի ներդրման դիմաց, ընկերությունը պետք է ստանար գանձվող տուգանքների 70 տոկոսը: Այդ կերպ պետք է փոխհատուցվեր ընկերության կատարած ներդրումները, որոնք առաջին փուլում մոտ 10 մլն եվրո էին կազմում: Ընդ որում՝ պայմանագրի համաձայն տուգանքերի սեփական մասնաբաժինը ստանալուն զուգահեռ, ընկերությունը պետք է շարունակեր կատարել նոր ներդրումներ:
Հետագայում հանրային դժգոհության ալիքը ստիպեց որոշակի վերանայումներ կատարել նախնական պայմանագրում. վերանայվեցին ու համեմամատաբար նվազեցվեցին տուգանքները, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը թողնվեց տուգանքների 50 տոկոսը: Իսկ մնացած 50 տոկոսը գնում է ոչ թե ուղիղ պետական բյուջե,այլ ոստիկանության արտաբյուջե: Այսինքն՝ այդ գումարները տնօրինվում են ոչ թե կառավարության, այլ ոստիկանության կողմից: Ոստիկանությունը այդ միջոցներով կարող է, օրինակ, տարին 4 անգամ նոր համազգեստ պատվիրել, շենքեր նորոգել ու նոր մեքենաներ ձեռք բերել՝ առանձնապես չմտահոգվելով, որ պետությունը թոշակ վճարելու համար վարկ է վերցնում: Ընդ որում ոստիկանության արտաբյուջեն տնօրինելու իրավասությունը բացառապես ոստիկանության ղեկավարության լիազորությունն է: Երբ այս փաստերը ներկայացվել են վարչապետին, նա տարակուսած լսել ու արձագանքել է. «Բա էլ պետությունը ո՞նց հարստանա»:
Մեր տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է զբաղվել տուգանքերն ամբողջությամբ բյուջե բերելու հարցով և պատրաստվում է անգամ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
Կհաջողվի՞ Կարեն Կարեպետյանին այս հարցում հաջողություն արձանագրել, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, սա այն հարցն է, որտեղ լուրջ շահերի բախում կա՝ ընդ որում մի քանի կողմերից:
Դավիթ Մանուկյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը