Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է ութ զինծառայող, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավլաթ Վազիրիին:
Վթարը տեղի է ունեցել Բաղլան նահանգի Դանդ-Գորի շրջանում: Ուղղաթիռը ռազմաբազայի մատակարարման համար կատարել է չվերթ: Զոհվել է անձնակազմի հինգ անդամ և աֆղանական բանակի երեք զինվոր:
Վազիրիի խոսքերով՝ վթարի պատճառ են դարձել տեխնիկական թերությունները:
Այնուամենայնիվ, տեղի ունեցածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, որի մամլո քարտուղար Զաբիուլա Մուդջահիդը հայտարարել է, որ ուղղաթիռը խոցել են զինյալները:
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը