Պայթյունից մահացածների թիվը հասել է 4-ի
Սաուդյան Արաբիայի ծայրամասային շրջաններից մեկի շիական մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, 18 մարդ, այդ թվում` անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ, ստացել են տարբեր վնասվածքներ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են հարձակման հետևանքով երեք զոհի և ոչ պակաս, քան 10 վիրավորների մասին:
