Նախօրեին հայտնի դարձան Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած անձանց անունները:
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Պետդումայում կաշխատի 450 պատգամավոր, որոնցից որևէ մեկը հայ ազգի ներկայացուցիչ չէ: Նրանցից 225-ն ընտրվել են համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցությունների ցուցակներով, իսկ 225-ը՝ մեծամասնական կարգով, իրենց տեղամասերից։ Թեև ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների ընտրացուցակներում ազգությամբ հայեր ընդգրկված էին, բայց նրանց տեղերն անցողիկ չէին: Ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման Պետական դումայի, որտեղ կար ազգությամբ մեկ հայ պատգամավոր՝ Հովհաննես Օհանյանը, ներկայիս՝ 7-րդ, գումարման խորհրդարանում հայազգի պատգամավոր չկա:
Եվ սա այն դեպքում, երբ 2010 թ-ին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալներով ՌԴ-ում ազգությամբ հայ քաղաքացիների թիվը հասնում է 1 միլիոն 182 հազարի։
Ո՞րն է պատճառը, որ հայերը դուրս են մղվել Ռուսաստանի պետական կառավարման գործընթացից. հենց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները դժվարանում են ասել:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից