Սուքիասյանի ասուլիսը, որից հետո ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ

Ռումինիայից կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը փորձեց պատասխանել հարցերին: Ասուլիսը պայթունավտանգ ստացվեց, լրագրողները լցված էին, իսկ Սուքիասյանը որքան էլ փորձեց հանգստացնել իրավիճակը, չստացվեց, ավելին՝ ամեն ինչ ավելի բարդացավ: Ընթացքում լրագրողները նաև ծափահարեցին մասնագետին «փառահեղ» մտքի համար: Սկզբում խոսք գնաց հավանական հրաժարականի մասին. Սուքիասյանը նշեց, որ չի պատրաստվում անել դա. «Եթե այս ծանր վիճակը չլիներ, հաստատ հրաժարական կտայի: Եթե ֆեդերացիան պահանջի, անպայման հրաժարական կտամ»: Կրկին ակտուալ էր Յուրա Մովսիսյանի հարցը. մասնագետի հերթական անդրադարձը հետևյալն էր. «Ինքներդ կարող եք հարցնել Մովսիսյանին, թե ինչու հավաքականում չէ: Ես իր հետ հանդիպելու պայմանավորվածություն ունեի, չեկավ»: Մեր հավաքականի մարզիչը բացատրեց նաև, թե ինչ է նշանակում իր ասած «ծանր վիճակը». «Գոնե հաշվե՞լ եք, թե քանի խաղացողներ են բացակայել, Ղադիմյանը դուրս մնաց, կարմիր քարտ.... տղաները չհասցրին, 2-րդ, 3-րդ գոլը»: «Ինձ վրա եմ վերցնում ամբողջ մեղքը: Այս պահին երբեք թիմը չեմ թողնի ծանր վիճակում: Ես այնքան տղամարդկություն ունեմ, որ պետք է պահեմ և դուրս բերեմ այս վիճակից»,- ասաց մասնագետը: Այն հարցին, թե այս իրավիճակում ինչպես է մոտիվացնելու հավաքականին, Սուքիասյանի պատասխանը կարճ էր. «Տեսնենք»: «Տեսնենքը» չմանրամասնվեց՝ չնայած հարցերին: Վարուժան Սուքիասյանը հասցրեց մեղադրել լրագրողներին. «Այս վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր մեջ, դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է»: Այս մտքից հետո լրագրողները բուռն ծափահարեցին մարզչին: Սուքիասյանը հայտնեց նաև, որ Գաել Անդոնյանը վնասվածք չի ստացել, ըստ մարզչի՝ սխալից հետո չի կարողացել շարունակել հանդիպումը և ցանկացել է փոխարինվել: Հերթական հանգամանալից հարցին կրկին ոչինչ չասող պատասխան. «Պետք է մտածենք»: Փորձառու մասնագետն ընդունեց, որ մարտավարության հարցում սխալվել է. «Դանիայի հետ խաղում խաղընտրեցինք 5 պաշտպաններով մարտավարությունը, իսկ այսօր՝ 4. սխալվեցինք»: Այն, որ լրագրողների ու երկրպագուների հավատի վրա ազդել է հավաքականը, փաստ է. հետաքրքիր էին հստակ անելիքները, որոնց մասին խոսելուց Սուքիասյանը խուսափեց: Նա ասել էր սպասենք խաղից հետո, սպասեցինք և... «Հստակ քայլերը ֆուտբոլիստների՝ վնասվածքներից ապաքինվելն է: Դուք մտածո՞ւմ էիք, որ 3-րդ րոպեին այսպիսի զարգացում կլինի, վնասվածք կլինի խաղից առաջ...: Այս րոպեին հարցը տալու բան չէ. կտաք հետո»: «Ես կարճ ասեմ. մեր տղաները մինչև Չեռնոգորիայի հետ խաղը կապաքինվեն»,- հավաստիացրեց Սուքիասյանը: Խաղից առաջ երկրպագուներին թույլ չէին տվել տրիբունա բերել Արցախի դրոշը, որոշ չափով նրանք նեղված էին, սակայն մարզիչը նպատակահարմար չգտավ պատասխանել հարցին. «Կներեք, այս վիճակով այս հարցերին չպատասխանեմ, էլի»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am