Վահե Ավետյանը Բաքու է գնացել

Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող,  վտարանդի գրողների միության համահիմնադիրՎահե Ավետյանն այս պահին գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի միջազգային օդանավակայանում: «Նստած եմ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում. Սպասում եմ մուտքի թույլտվության. Դեռ մտածում են... »,-այսպիսի գրառում է կատարել Վահետ Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում ու լուսանկարներ հրապարակել Բավքի օդանավակայանից: Վահե Ավետյանն իրեն քաղհալածյալ է համարում, իսկ Հայաստանում նրան շատերը «դավաճանի» պիտակով են որակավորում՝ Ադրբեջանի ու ադրբեջանցիների վերաբերյալ իր տարբերվող տեսակետների համար: Նշենք, որ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, մի առիթով նա ասնավորապես հայտարարել էր. «Ավելի քան 20 տարի փորձում ենք պայմանավորվել: Մեր լիդերները կարող էին պայմանավորվել մի քանի ժամվա ընթացքում, եթե ցանկանային: Ես բոլոր սերնդի մեր կառավարիչների մոտ տեսնում եմ չպայմանավորվելու ցանկություն : Ինձ թվում է , որ դա փաստ է, որովհետեւ եթե նրանք լուծեն հակամարտությունը, այդ լիդերների, այդ մարդկանց անհրաժեշտությունը պարզապես վերանում է: Այսինքն՝ այդ մարդիկ իրենց իշխանությունը,իրենց բարեկեցությունն ունեն հակամարտության շնորհիվ: Այսինքն՝ մեր ժողովրդի մարգինալ(լուսանցքային) հատվածը հակամարտության շնորհիվ հարստանում է, մնացած բոլորը աղքատ են: Իրականում ժողովուրդը դա հասկանում է, գուցե դա մենք չէինք հասկանում 20 տարի առաջ, 10 տարի առաջ, այժմ արդեն կա համացանց, ամբողջ տեղեկատվությունը մատչելի է: Ժողովուրդը արդեն հասկանում է, որ մեր լիդերները չեն ուզում պայմանավորվել: Պայմանավորվածությունները արվում են թաքուն, ժողովուրդը չգիտի, թե ինչի մասին են խոսում, հանդիպում են մեկ այստեղ, մեկ՝այնտեղ, եւ հետո դուրս են գալիս եւ ասում՝ հանուն բանակցային գործընթացի ինչ-որ բան չենք կարող ասել: Այսինքն՝ ժողովրդին չեն ասում, թե ինչի մասին է խոսքը: Մեր երկու ժողովուրդների մոտ ենթագիտակցորեն այնպիսի զգացում է, որ ինչ-որ գաղտնապահություն է եւ ինչ-որ փաստի առաջ են կանգնեցնում»: Asekose.am

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am