Նոր մանրամասներ են ի հայտ եկել

Shame.am կայքի խմբագիր, Քաղաքական հետազոտությունների կենտրոն ՍՊԸ տնօրեն Արտյոմ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ հոկտեմբերի 5-ին ռեստորաններից մեկում ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցներն իրեն դաժան ծեծի են ենթարկվել: «Տղամարդն իր ոչ մի արածից չի հրաժարվում, բանն արել ես, ասա՝ հա, արել ենք: Եկան նստեցին, առանց բացատրության խփում էին, ինքն էլ դոնի պես դիվանին նստած նայում էր, հետո խոսեցի իր հետ, ասեց, եթե նյութերը կայքից հանես, դատական հայցերը հետ կվերցնեմ»,- պատմեց Արտյոմ Խաչատրյանը:

Արտյոմ Խաչատրյանն ասաց, որ գլխին և դեմքին վնասվածքներ կան, սալջարդեր և կապտուկներ: Թե ինչու ոստիկանություն չի դիմել հարցին ի պատասխան Խաչատրյանը նշեց. «Արդեն մի քանի հրապարակումներ կան մամուլում: Սկզբում չէի ուզում անգամ մամուլին ասել, հետո ընկերներս համոզեցին»: Նա նաև նշեց, որ սակայն ոստիկանությունը դեռ չի հետաքրքրվել այդ մասին: Արտյոմ խաչատրյանը դեռ չի որոշել, ինչ է անելու հետագայում:
Իսկ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախկին առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը կտրականապես հերքում է իր առնչությունը Արտյոմ Խաչատրյանի ծեծին: «Ես չգիտեմ, ինչ եք պատմում: Եթե խոսքը գնում է այն մարդու մասին, ում կայքի մասին ես բարձրաձայնել եմ ԱԺ ամբիոնից, ապա պարզ է, չէ՞, թե ինչու նա պետք է զրպարտի ինձ: Ես նման մարդու մասին խոսել չեմ ցանկանում: Ես իր դեմ դիմել եմ դատարան և հիմա իրականացնում եմ պատգամավորական հետաքննություն պետությանը պատճառված 21 մլն դրամ վնասի հետքերով: Եթե նա ուզում է ինձ վախեցնել, վիրավորել, զրպարտել, որ ես հետ քաշվեմ, ապա ես հետ չեմ քաշվելու՝ բացահայտելու պետության հասցրած վնասի չափը»: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ոստիկանությունը կարող է հետաքրքրվել ու գործ հարուցել ծեծի առթիվ, պատգամավորը պատասխանեց. «Ավելին, հորդորում եմ, որ ինքը դիմի իրավապահ մարմիններին: Ես հայտնի եմ, որպես հարցերը օրենքով, կարգով իրավունքով, լուծող անձնավորություն, ինձ նման հեքիաթները չեն հետաքրքրում»: Հոկտեմբերի 5-ին Ուրիխանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց էր բարձրացրել, թե ինչպես 21 մլն գյուղատնտեսական արտոնյալ վարկը տրվել Shame.am-ի խմբագրին։  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am