Վրաստանում հաղթել է «Վրացական երազանքը»
Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո «Ռուսթավի-2» հեռուստաընկերության պատվերով անցկացված էքզիթ-փոլի արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» ստացել է 39.9%: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ստացել է 32.74%: Էքզիթ-փոլի արդյունքներով` 5%-ի արգելքը հաղթահարել է նաև «Հայրենասերների դաշինքը», որը ստացել է 5.76%:
Հարցումն անց է կացվել 220 ընտրատեղամասերում 10000 ընտրողների շրջանում:
