Բախում տրիբունայում` Հայաստան-Ռումինիա խաղի ընթացքում, հաշիվը` 0:4
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում շարունակվում է «Մունդիալ-2022»-ի ընտրական փուլի Հայաստան–Ռումինիա հանդիպումը: Հանդիպման առաջին խաղակեսի երեսուներորդ րոպեին արդեն Ռումինիան 4:0 հաշվով հաղթում էր մեր հավաքականին: 11 մետրանոց հարվածից հետո Հայաստանի հավաքականը ևս 2 գոլ ընդեց սեփական դարպասը: 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ադրիան Պոպան, իսկ 1 րոպե անց՝ Մարինը: Հանդիպման 4-րդ գոլը խաղի 28-րդ րոպեին խփում է Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիստ Ստանցիուն: Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», խաղի մեկնարկից առաջ ոստիկանության աշխատակիցները շտապել են հյուսիսային տրիբունա, որտեղ գտնվում էին ՖԱՖ ֆան ակումբի անդամները: Ոստիկանները տրիբունայի եզրամասում գտնվող ճաղավանդակից պոկել են պաստառն ու փորձել բերման ենթարկել երկրպագուներին: Լուսանկարը՝ ֆոտոԼուր-ի
