Կառլեն և Սառա Եսայանների հերթական նվերը՝ այս անգամ էջմիածնեցիներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքում՝ քաղաքի սրտում բացվեց Տիգրան Մեծի արձանը։ Այն Էջմիածնում տեղադրելու համար գաղափարը եղել է ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններինը, ովքեր ընտրել են նաև տեղը և ինչ քարից պետք է քանդակվի արձանը։ Այսօր Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչման արժանացավ բժիշկ-բարերար Սառա Եսայանը։ Էջմիածնի համայնքային ավագանին որոշումը կայացրել էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ։ Քաղաքապետն իր խոսքում ցավ հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Կառլեն Եսայանն այլևս մեզ հետ չէ։ Հենց տեր և տիկին Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ էլ Էջմիածնում տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը, որի բացումն այսօր կատարվեց քաղաքի տոնի շրջանակներում։ Քանդակի հեղինակն է Տիգրան Հովհաննիսյանը: Այսօր արձանի բացումը կատարեց Կ. Եսայանի կինը՝ Ս. Եսայանն ու նրանց ավագ որդին։ Էջմիածնեցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Միայն մեծերը կգնահատեին մեծերին և սա բացառիկ նվեր է վաստակավոր բժիշկների կողմից մեր քաղաքին և գիտենք, որ նրանք ոչ միայն Հայաստանում են անշահախնդրորեն կատարել բազմաթիվ բարեգործական աշխատանքներ, այլ նաև Արցախում և նույն Արցախ երկրում էլ շենացրել են իրենց հայրենի գյուղը՝ Մեծ Շենը, որը արցախցիները համարում են տեղի Շվեյցարիա։ Տիգրան Մեծի քանդակը եկավ՝ ավելացնելու Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի հայոց մեծերի արձանների ու հուշարձանների շարքը»։ Արդեն 2-րդ օրն է` տոնական տրամադրություններ են հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում: Քաղաքը նշում է հիմնադրման 2701-ամյակը: Ի դեպ, հոկտեմբերի 8-ը Էջմիածնի տոնի բուն օրն է: Օրը խորհուրդ ունի: 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին, հայ գրերի գյուտն արած, Մեսրոպ Մաշտոցը մուտք գործեց Էջմիածին, ուր նրան խանդավառությամբ դիմավորեց ժողովուրդը` Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի գլխավորությամբ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անդավաճան սկզբունքն է, որ նույնիսկ տոնի շրջանակներում գումար ծախսվում է միայն մնայուն արժեքների համար, որ տասնամյակներ շարունակ ծառայելու են Էջմիածնին, էջմիածնեցուն: Ահա, այսօր անվանակոչության արարողություն էր Մշակույթի պալատի հարակից այգում: Այս տարածքը կարճ ժամանակահատվածում չոր, տափաստանային վիճակվեց էջմիածնեցիների սիրելի զբոսավայրի. Տարածքը կանաչապատվեց, ասֆալտապատվեց, լուսավորվեց, տեղադրվեցին նստարաններ: Իսկ անվանակոչվեց այգին սուրբ Մարիանեի անունով. Սա, ի դեպ, այն վայրն է, որտեղ հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչին տեսիլք է եկել: Հիշեցնենք, որ Էջմիածնի տոնի միջոցառումները մեկնարկեցին երեկ` տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի հարգմամբ: Նախ քաղաքի ակտիվը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեց Զվարթնոց թաղամասում գտնվող պանթեոնում, ուր հանգչում են Արցախյան ազատամարտի նահատակ էջմիածնեցիների աճյունները: Ապա ծաղկադրման արարողություն էր Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի մոտ: Ավանդույթի պահպանում կարելի է համարել նաեւ գեղանկարների ցուցահանդեսի բացումը, համայնքի ավագանու տոնական նիստը, ծաղկադրումը Արցախյան հաղթանակը խորհրդանշող <<Հաղթանակ>> հուշարձանին: Ավանդական է նաեւ տոնական հանդիսավոր նիստը: Այստեղ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում հանձնվեց Ռիոյի օլիմպիական մրցանակակիր էջմիածնեցի մարզիկներին` Միհրան Հարությունյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտական հոգածության ներքո է պահում բոլոր բնագավառները` բարեկարգում, կանաչապատում, կրթություն, մշակույթ, նաեւ` սպորտ: Եվ պատահական չէ, որ էջմիածնեցի մարզիկներն էլ ոչ միայն քաղաքի, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի պատիվն են բարձր պահում միջազգային մրցասպարեզներում: Պատվավոր քաղաքացու կոչում ստացան նաեւ մաեստրո Ռուբեն Շարբաթյանը, նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ժողովրդական վարպետ, Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակ Արշակ Մանուկյանը: Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանն էլ արժանացավ <<Քաղաքի բարեկամ>> կոչման: Տոնական տրամադրությունն Էջմիածնում կպահպանվի նաեւ հոկտեմբերի 9-ին. նախատեսված են տոնական շքերթ, տաղավարների ցուցադրություն, բարձրաճաշակ համերգ, որ կուղեկցվի գունեղ հրավառությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am