600 հայ Սիրիայից դիմել է՝ Հայաստան տեղափոխվելու. «Հալեպ» հ/կ-ի ղեկավար

Arevelk.am-ը գրում է. Մամուլում շրջանառվում է, որ 600 հայ է դիմել Երևանում գործող «Հալեպ» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Հայաստան փոխադրվելու համար: Կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանն «Արևելքի» հետ զրույցում հստակեցրեց, որ 600 հոգին վերջին շրջանում չէ, որ դիմել է, նրանք անցյալ տարվա մայիսից են Հայաստան գալու ցանկություն հայտնել . «Մի պահ, Սիրիայում համեմատաբար լավ էր վիճակը, իրենց կյանքը խաղաղվեց, մտքները փոխեցին, բայց վերջին սրացումներից հետո նորից թարմացրին իրենց դիմումները: Այս պահին 600 հոգի ուզում են գալ Հայաստան»,-ասաց Անի Բալխյանը: Կազմակերպությունն իր շուրջը համախմբված բարերարների միջոցով անցյալ տարվա մայիսից 250 ընտանիքի համար միակողմանի տոմս է առել, որոնք Հալեպից փոխադրվել են Հայաստան, ևս 100 հոգու տոմսերը պատրաստ են, և մինչև նոյեմբեր կգան, հարյուրավորներ էլ ունեն ցանկություն և դեռ սպասում են իրենց տոմսերին, ինչի հնարավորությունը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Անի Բալխյանը, «Հալեպ» հ/կ-ն այս պահին չունի և հովանավորներ է փնտրում: Ինչպես տեղեկացանք, Հայաստան գալուց հետո յուրաքանչուրին տրվում է 100 ԱՄՆ դոլար, ինչը, ըստ Անի Բալխյանի, բավական մեծ գումար է, ասենք չորս հոգանոց ընտանիքի համար. «Եթե ընտանիքի ամեն անդամ 100 դոլար ստանա, գոնե սկզբում կարող են իրենց պետքերը հոգալ»,-ասաց մեր զրուցակիցը: Այդ գումարը կազմակերպությունը կրկին բարերարներից է ստանում: Հայաստան եկած կարիքավոր սիրիահայերի տան վարձի հարցերը OXFAM-ի հետ Հայաստանում գործող ևս մի քանի միջազգային կառույցներ են հոգում (ինչպես` «Առաքելություն Արևելք», «Armenian Redwood Project» և այլն): Նրանք առաջիկա մեկ տարվա ընթացքոմ ևս կվճարեն 300 ընտանիքի տան վարձ, և այն 100 հոգին, որ առաջիկայում գալու են, ըստ Անի Բալխյանի, առաջնահերթություն ունեն օգտվելու այդ օգնությունից: Անի Բալխյանը նաև նշում է, որ, «Հալեպ» կազմակերպությունն անընդհատ զանգեր ու նամակներ է ստանում՝ հիմնականում Սիրիայում մնացած կարիքավոր ընտանիքներից, բայց ինչպես կազմակերպության ղեկավարն է դատում դիմումների թվից. «Եթե 20 հազարանոց սիրիահայ համայնքից (20 հազար սիրիահայը ասելով նա նկատի ունի ամբողջ Սիրիայի տարածքում ապրող հայերի թիվը, որոնցից միայն 6-7 հազարը Հալեպում է-խմբ.) ընդամենը 1000–ն է ուզում գալ, ուրեմն կարիքավորների թիվն այնքան էլ մեծ չէ: Ունևորներն իրենք են որոշում՝ իրենց տոմսերը առնե՞լ, գնա՞լ, կամ՝ մնա՞լ»: Եւ առհասարակ, գալու-մնալու հարցը, ըստ Անի Բալխյանի, անհատական որոշում է, և ոչ ոք չի կարող ոչ մեկին ստիպել՝ գալ կամ մնալ: «Բայց գալու դեպքում լավ կլինի, որ Հայաստան գան, որպեսզի Հայաստանում գոնե պահպանվի սիրիահայ համայնքը, չցրվի աշխարհով մեկ»,-իր մտահոգությունն է հայտնում Անի Բալխյանը: Այդ առումով Անի Բալխյանը հայացքն ուղղում է նախ սփյուռքի ուժերին և կոչ է անում սփյուռքահայ մեծատուններին՝ ջանքեր գործադրել և Հայաստանում պահել սիրիահայ մայր գաղութը: Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։ 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am