Արեւմուտքն իրավունք չունի որոշել. Հասան Ռոհանի
Արեւմուտքի երկրներն իրավունք չունեն Սիրիայի ժողովրդի փոխարեն որոշել, թե ինչ պետք է անել։ Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Քննարկվող դիլեման, թե Սիրիայի ապագան պետք է լինի նախագահ Բաշար Ասադի՞ հետ, թե՞ առանց նրա, չի արտահայտում տեղում տիրող բուն իրավիճակը։ Այդ հարցը կարող է առաջ քաշվել միայն երկարաժամկետ հեռանկարում։ Արեւտմյան երկրները պետք է համակերպվեն այն իրողության հետ, որ իրենց չէ վերապահված Սիրիայի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքը»,- ասել է Ռոհանին։
