Լատվիայի նախագահին դեռ դուրս չեն գրի
Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը, որն ավելի վաղ սրտի վիրահատություն էր տարել, դեռևս կմնա բժիշկների հսկողության տակ: Այս մասին հունվարի 29-ին հայտնում է Delfi –ն՝ վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցչին, որտեղ վիրահատվել էր նախագահը։ «Նախագահի առողջական վիճակում մեծ փոփոխություններ չկան։ Նրա ինքնազգացողությունը բավարար է, շարունակվում է թերապեւտիկ խնամքը:Նախագահն այս շաբաթ չի լքի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը»,- ասել է նա։
