Ինչ են քննարկել Լավրովը եւ Քերրին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ- ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ անընդունելի են Սիրիայի մի շարք ընդդիմադիրների` իշխանությունների հետ երկխոսության համար նախապայմաններ առաջադրելու փորձերը, ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Սիրիական թեմատիկայի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել: Երկու կողմն էլ աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆֆան դե Միստուրայի ջանքերին Ժնեւում Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ քաղաքական կարգավորման նպատակով հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Լավրովը նշել է, որ սիրիական ղեկավարության առանձին ընդդիմախոսների` բանակցային գործընթացի սկզբի համար նախապայմաններ առաջ քաշելու փորձերն անընդունելի են եւ խախտում են ՄԱԿ ԱԽ 2254 որոշումը», — ասված է ռուսաստանյան արտաքին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում: Ինչպես նաև Սերգել Լավորվը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննադատել է ԱՄՆ վարչակազմի հնչեցրած մեղադրանքները:
