«ГОСТ-արտադրված է Երևանում». կգործի մինչև տարեվերջ

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում կազմակերպվող ավանդական միջոցառումների շարքում  հաճելի նորություն էր Երևանի պատմության թանգարանում բացված  «ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ   ներկայացվել են  խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի  արդյունաբերական արտադրանքների նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետի  տեղակալ   Արամ Սուքիասյանը, Երևանի ավագանու անդամներ: Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի փոխանցմամբ՝   «ГОСТ-արտադրված է Երևանում»   ցուցահանդեսը նվիրված է ինչպես  Երևանի 2798, այնպես էլ   թանգարանի 85-ամյա հոբելյաններին: «Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար եղան տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան: Կառուցվեցին արդյունաբերական մանր ու խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքն արտահանվում էր  միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը»,- նշել է Արմինե Սարգսյանը՝ հավելելով, որ ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն   իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին  Երևան քաղաքի պատմության թանգարանին, որոնցից և  կազմավորվել է  թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը: Նշենք, որ  ցուցահանդեսի այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և  կոնյակի գործարանի  (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի  «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների,  կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ,  Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ: «ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը  կգործի մինչև  տարեվերջ`երկուշաբթիից- շաբաթ, ժամը 11-17.30:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am