ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածության մեղքը Վաշինգթոնինն է. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգել Լավորվը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննադատել է ԱՄՆ վարչակազմի հնչեցրած մեղադրանքները: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդիրը քննարկելիս Լավրովը վրդովմունք է հայտնել վերջին օրերին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ՌԴ ղեկավարության հասցեին հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Զրույցում ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունների լարվածության մեղքն ամբողջովին ընկնում է Վաշինգթոնի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
