ԱՄՆ-ն և Բրիտանիան հետևել են իսրայելական անօդաչուներին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները համակարգված ձևով հետևել են իսրայելական անօդաչուներին: Այս մասին գրում է The Intercept-ը: Հաղորդվում է, որ ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունները ստացել են ֆոտո և վիդեոտեղեկություն, որը փոխանցել են անօդաչուները, նաև դրանց նավիգացիոն սարքերի տվյալները: Հաղորդվում է, որ դրոններին հետևել են Կիպրոսի տարածքից: Իսրայելի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
