Լեհաստանը մեղադրել է Ռուսաստանին
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշիկովսկին խոսել է Ռուսաստանի նկատմամբ լեհական քաղաքականության առաջնայնությունների մասին: Այս մասին հայտնում է Gazeta Wyborcza-ն: «Եվրոպայում 3 մեծ ճգնաժամ է մոլեգնել՝ անվտանգության ճգնաժամ, հարևանության ճգնաժամ և ամբողջ եվրոպական նախագծի ճգնաժամ: Անվտանգության ճգնաժամը հարուցում է առավել մեծ անհանգստություն: Բացի մյուս պատճառներից՝ այն պայմանավորված է իրավիճակի կտրուկ վատացումով ԵՄ արևելյան և հարավային սահմաններին, ներառյալ՝ Լեհաստանի սահմանը»,- նշել է նախարարը՝ ասելով, որ խոսքը ամենից առաջ «Ռուսաստանի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականության» մասին է:
