Ինչո՞վ է պայմանավորված սահմանային վերջին լարումը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․«Վերջին երեք գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը սրվել է։ Երկու օր առաջ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ուշադրություն հրավիրեց, թե ադրբեջանական բանակը ակտիվության նշաններ Է սկսել ցույց տալ, ինչը պարզ էր դարձել ԼՂՀ ՊԲ-ի հոկտեմբերի 4-5-ի հաղորդագրությունից։ Ինչպես քաղաքագետն Էր արձանագրել, հաղորդագրությունից երևում Էր, որ նախորդ շաբաթների համեմատ շփման գծում կրակահերթերի թիվն աճել Է։ Բացի այդ նշվել Էր, որ «հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների»։ ԼՂՀ ՊԲ-ն, ինչպես հայտնի Է, միայն հատուկ դեպքերում Է պատասխան գործողությունների դիմում։ Պարզվեց՝ Տիգրան Աբրահամյանի ահազանգը տեղին Էր։ Հաջորդ երկու գիշերները նույնպես Ադրբեջանը ինտենսիվորեն խախտեց հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, ավտոմատ նռնականետ, հեռահար դիպուկահար հրացան։ Երեկ արդեն ԼՂՀ ՊԲ-ն հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն տարածեց. «Դատելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն Է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել Է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար ել նպատակային սրելու մարտավարություն»։

Հայտնի դարձավ նաև, որ այս գիշեր առաջնագծում զինվոր Է վիրավորվել։ Քառօրյա պատերազմից հետո, բնականաբար, հասարակությունը շատ զգայուն Է առաջնագծից ստացվող տեղեկատվության նկատմամբ Է» իրավիճակի ցանկացած լարում վերլուծվում Է նոր լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից։ Կարծիքներ են հնչում, որ ադրբեջանցիների այս ակտիվու՛թյունը կապված Է այնտեղ անցկացված սահմանադրական հանրաքվեի հետ, որի արդյունքով Ալիևների ընտանիքն այլևս դարերով կարող Է իշխել Ադրբեջանում։ Ըստ այդմ, հնարավոր Է սահմանին լարվածություն Է հրահրվում ադրբեջանցի ժողովրդին այս տխուր ապագայից շեղելու նպատակով և առհասարակ ներքին դժգոհությունները զսպելու համար։ Փորձագիտական մեկ այլ տեսակետի համաձայն, առաջնագծում իրադրության լարումը կարող Է կապ ունենալ սառեցված բանակցային գործընթացի հետ։ Այսինքն, Ադրբեջանը պրովոկացիա է անում, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի։ Մեկ այլ տեսակետի համաձայն, Ալիևը, չնայած ապրիլյան պատերազմի իր համար տխուր արդյունքներին, չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտությանը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, և այս օրերի ու հետագա բռնկումները պետք Է այս համատեքստում դիտարկել։
  Հ.Գ. Հնարավոր է, խուճապի կարիք առհասարակ չկա, և առաջնագծում իրավիճակի սրումը այս պահին գոնե ոչ մի առնչության չունի գլոբալ ճգնաժամերի հետ։–Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Բնականաբար, այս լուրը դիվանագիտական խողովակներով մի քանի օր շուտ Է հասել Ադրբեջանի ղեկավարությանը, ու շատ հավանական Է, որ նախորդ օրերի ռազմական ակտիվությունը ընդամենը դրա պատասխանն Է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am