Բագրատյանը նեղսրտել է.«Մի սեղան էլ մեր համար գցեիր»
Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան դուետի քաղաքական կրքերը թոթափելու նպատակով քաղաքական հաշտարարի դեր ստանձնած Թեւան Պողոսյանի պահանջարկը մեծանում է։ Ասում են, որ օրինակ Հրանտ Բագրատյանն է «սրտնեղել» ու Թեւան Պողոսյանին ԱԺ-ում բռնացրել ու կատակել է.«Որ էդքան լավ սեղան փռող, հաց տվող ես, ինչի՞ մի սեղան էլ մեր՝ իմ ու Այվազյանի համար չգցեցիր, մեզ բարիշացնեիր»։ Բագրատյանը նկատի է ունեցել Վարդան Այվազյանին, որի հետ պարբերաբար թեժ բանավիճի են բռնվում։
