Տեղից կշարժվե՞ն
Hayeli.am-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ Կարեն Կարապետյանը հաճախակի է խորհրդակցություններ հրավիրում՝ հասկանալու համար, թե որտեղից և ինչի հաշվին կարող է սկսել պետական գանձարանի էկոնոմ ռեժիմի մենեջմենթը: Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ Կարեն Կարպետյանին ներկայացվել են վարորդներից գանձվող տուգանքերի ցուցանիշները, որոնք տեսախցիկների ու կարմիր գծերի ներմուծումից հետո կտրուկ ավելացել են: Մոտավոր տվյալներով տարեկան շուրջ 24 մլրդ դրամ տուգանք է գանձվում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման համար: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է զբաղվել տուգանքերն ամբողջությամբ բյուջե բերելու հարցով : Մեզ հայտնի է դարձել,որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ,ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ՙՙԱզատ ԴԵմեկրատներ՚՚ կուսակցության նախագահ,ԱԺ պատգամավոր խաչատուր Քոքոբելյանը բյուջետային համակարգի մասին օրենքի նախագիծ են ներկայացրել,որով նախատեսվում է ,որ վերոնշյալ 24 մլրդ դրամ տուգանքները պետք է տանել բյուջե,հետո նոր տնօրինել: Հետաքրքիր է ԱԺ-ին և կառավարությանը կհաջողվի արդյոք օրենքի նախագիծն անցկացնել, և բյուջեով նախատեսվածով այդ գումարները տնօրինել:
