ԲՀԿ-ին Ծառուկյանը պետք է միայն փողի համար
«Ժամանակ»-ում կարդում ենք.
«ԱԺ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ և կուսակցության այսպես կոչված վերնախավի մաս կազմող որոշ գործիչներ Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու գործընթաց են սկսել։
Հիմնական պատճառն այն է, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո դադարեցրել է կուսակցության ֆինանսավորումը։ Կուսակցության ֆինանսական դրությունն այնքան է վատացել, որ սեպտեմբերի 18-ի և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները քիչ թե շատ անխափան կազմակերպելու համար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ական գործարար պատգամավորների շրջանում դրամական հավաք է կազմակերպել ընթացիկ ծախսերը հոգալու համար։
Կուսակցության պատասխանատու անդամները, որոնք դեռ Գագիկ Ծառուկյանի ժամանակակից ամսականներն են ստացել, հետո դրանք հոգացել է վարչապետը, այժմ միակ լուծումը տեսնում են Գագիկ Ծառուկյանի վերադարձի մեջ։ Վերջինս ԲՀԿ-ին պետք է միայն իր փողերի համար։ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու այլ պատճառ չկա»։
