ՀՀԿ-ականներն արդեն սկսել են լոկալ ճնշումները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը թիվ 30 ԸԸՀ-ն կամփոփի Վանաձորի ավագանու ընտրությունները: Իսկ Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հաջորդ օրը` առաջիկա երկուշաբթի: Հիշեցնենք, երբ հոկտեմբերի 3-ին Վանաձորի ավագանու ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին և «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ-ին) կոչ արեց միավորվել ու Վանաձորի քաղաքապետ ընտրել, հիմնականում քննարկվում էր, թե ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերները ինչպես են մերժելու առաջարկը, որ իրենց «խիստ ընդդիմադիր» կեցվածքը չվնասվի: Այնուհետև ՀՎԿ-ն (ՕԵԿ-ը) հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» կարող է իրենց միանալ կամ էլ այսօրվանից պետք է խոստանա գալիք ԱԺ ընտրություններին միասին մասնակցել: ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ՕԵԿ-ի առաջարկը հրապարակավ մերժեց, և լուծումը տեսանելի չէր: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և ՀՎԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը` Արկադի Փելեշյանը, Վանաձորում իր քրեական անցյալով հայտնի Ական, ավետարանական եկեղեցու հովիվին ծեծեց: Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի է ունեցել ՀՎԿ-ի (ՕԵԿ-ի) նախագահ Արթուր Բաղդասարյանի և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հանդիպումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ թեկնածուի վարքի հիմնավորմամբ է կայացվել այդ դժվար որոշումը, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուն լինելու է ԼՀԿ-ի ցուցակի առաջին համարը` Քրիստ Մարուքյանը: ԲՀԿ-ն ևս հայտարարել է, որ Մարուքյանին է սատարելու: Հուշագիրը կստորագրվի այսօր: Այսպիսով՝ Վանաձորի ավագանու տեղերը հետևյալ կերպ են բաշխվել. ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, ԼՀԿ՝ 10, ՕԵԿ՝ 5, ԲՀԿ՝ 3: Ստացվում է, որ ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին ունի 15 մանդատ: ԼՀԿ-ն, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հետ ունեն 18 մանդատ: Բոլոր ավագանիները պետք է փակ-գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի ՀՀԿ-ականներն արդեն սկսել են լոկալ ճնշումները ընտրված բոլոր ավագանիների նկատմամբ, որպեսզի Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկեն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am